Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան. Բեթմենը, Սպայդերմենը կամ ինչպես անցկացնել 2018 թվականը (Տեսանյութ)

Դեկտեմբեր 31,2017 18:56

Ժամեր հետո 2017 թվականը կանցնի պատմության գիրկը՝ էդպես էլ իրական ու շոշափելի փոփոխություն չբերելով մեր կյանքում։ Հուսահատության և հուսալքության տարիներ ունեցել են գրեթե բոլոր ժողովուրդները, բայց հաղթահարել և հաջողության են հասել միայն նրանք, ովքեր կարողացել են համախմբվել ու համազգային իդեալ են ունեցել։ Օրինակ, ամերիկացիները իրենց անվանած «Մեծ դեպրեսիայի տարիներին» հորինեցին սուպեր հերոսների` Բեթմենին, Սպայդերմենին, որ արդարություն էին հաստատում, օգնում թույլերին, բացահայտում կեղծիքը, գողությունը և կոռուպցիան։ Հիմա արդեն իրենք խոստովանում են, որ չկար մեկը, որ չուզենար նմանվել այդ հերոսներին ու այդ արժեքները դավանող, հանուն այդ արժեքների պայքարող սերունդ մեծացավ։ Երբ մենք համախոհներով համոզում էինք, որ ԵԼՔ կա, ակնկալում էինք Ձեր մասնակցությունը և ոչ թե մեր՝ սարդմարդ կամ չղջիկմարդ լինելը…

Անգամ եղբայրս՝ Վազգենը, որ խարիզմատիկ էր, բարձր պաշտոնյա, պետական աջակցություն ու պաշտպանվածություն ուներ, Լաչինի միջանցքը պահելու համար ակնկալում էր 500 մարդու աջակցություն և իր հետ հավասարը հավասարին մասնակցություն։

Շատ-շատ ուզում եմ, որ 2018 թվականը լինի իրական փոփոխության, հույսի, ելքի և մեր երկրի կյանքին բոլորիս ներկայության ու մասնակցության տարի։ Որ մեզնից յուրաքանչյուրը ընդունի` Հայաստանն է մեր Ավետյաց երկիրը, որտեղ իրապես կաթ և մեղր է հոսում, որ էստեղից մենք ոչ միայն ոչ մի տեղ գնալու մտադրություն չունենք, այլև մեր հայրենիքը առաջադեմ, արդար և բարեկեցիկ դարձնելու ցանկություն, նպատակ և երազանք ունենք…

Շնորհավոր ամանոր։ Խաղաղություն, ապահովություն և եռանդ քեզ, ժողովուրդ ջան, թող Աստված օրհնի մեզ և մեր երկիրը։

Արամ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հանրապետություն» կուսակցության նախագահ

«Ելք» խմբակցության պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031