Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին 120 ծառ է հատվել

Դեկտեմբեր 31,2017 19:22

4 օր առաջ Գյուլագարակ-Ստեփանավան ճանապարհին հարակից 10 կմ երկարությամբ ծառաշարից հատվել է 120 ծառ: Ականատեսները պնդում են, որ կոճղերի մոտ տեսել են կրկին չափագրում կատարող անհայտ անձանց:

Արդեն 60 տարի եռաշերտ ու եռաշարք կառուցվածքի շնորհիվ ծառուղին առաջին հերթին անվտանգության խնդիր է լուծում` ճանապարհը պաշտպանելով ձնաբքից ու քամուց: Բացի դրանից` այն Ստեփանավանի «այցեքարտն» է:

Տեղացիների խոսքով` 3 տարի առաջ ինչ-որ կազմակերպություն հուլիս ամսին «խոր էտում» է իրականացնել, ինչի պատճառով խեղվել է 7 տասնյակից ավելի ծառ:

Բարեբախտաբար տարբեր կառույցների ու անհատների միջամտությամբ գործընթացը կանխվել է: Ներկայումս ծառուղին ունի էտման, վտանգավոր ճյուղերի և չորացած ծառերի հեռացման խնդիր:

 Անի ԱՆՏՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031