Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը աշխատում է արևային ավտոմեքենայի SUV նախագծի վրա՝ հիմնվելով Jeep Cherokee-ի վրա

Հունվար 01,2018 10:34

Հայաստանում գազով սնուցվող մեքենաները աշխատում են բնական գազով, բայց հիմա երկիրը աշխատում է արևային մեքենաների նախագծի վրա, որը հիմնված է Jeep Chreokee SUV-ի վրա։ Ոչ միայն արտադրվելու է արևային մեքենա, այլ նաև ներքին այրման շարժիչները փոխարինվելու են էլեկտրական շարժիչով։ Գրում է torquenews.com-ը:

Պատկերացրեք, որ կարող եք փոխել յուրաքանչյուր մեքենայի շարժիչը էլեկտրական շարժիչով և կարողանաք օգտագործել արևային էներգիան։ Հենց դրա վրա է աշխատում Հայաստանի էնտուզիաստների մի խումբ։

Առայժմ սա կամավորության և էնտուզիազմի վրա հիմնված նախագիծ է։ Բայց նման մի ծրագիր էր, որը սկսվեց տարիներ առաջ, ըստ որի գրեթե բոլոր մեքենաները անցան բնական գազի, քանի որ Հայաստանը չունի նավթային ռեսուրսներ։ Բնական գազը ավելի էժան է և դա մեծապես օգնել է երկրի տնտեսությանը։

2017 թվականի նոյեմբերին էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում տարածել է ծանուցում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի նոր մրցույթի մասին, որի նպատակն է նախագծել Հայաստանի առաջին արևային մեքենան՝ Jeep Cherokee-ի հիման վրա։ Ըստ Արմենպրեսի, այդ էնտուզիաստների խումբը արդեն հանդիպել է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031