Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացել են ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի քույրը և բարեկամները

Հունվար 01,2018 16:08

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են, որ ադրբեջանական Զատալատա քաղաքում հայտնաբերվել են կնոջ և երկու երեխաների մարմիններ։  Մարմինները պատկանում են ադրբեջանցի լրագրող ի քրոջը, վերջինիս երեխային և զարմիկին։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսի 29-ին ադրբեջանական անվտանգության ուժերը Աֆղան Մուխթարլիին առևանգել են Վրաստանից և տարել են Բաքու, որտեղ նա կալանքի տակ է գտնվում։ Նրան մաքսանենգության մեղադրանք է առաջադրվել։ Լրագրողը հայտարարել է, որ իր կալանավորումը քաղաքական պատվեր է։

Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել, և չնայած դեռ չկա պաշտոնական հայտարարություն, նախնական վարկած կա, որ նրանք թունավորվել են CO-ից։ Բնակարանում մեկ այլ երեխա է գտնվել, որը ողջ է մնացել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031