Լրահոս
Օրվա լրահոսը

Թրամփը դժգոհում է, որ Իրանը ագելափակել է համացանցը. «Ազատություն»

Հունվար 01,2018 20:50

«Ազատություն». Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած գիշեր Twitter-ում արված հերթական գրառման մեջ անդրադարձել է Իրանում ծավալված իրադարձություններին` պնդելով, որ շարունակվող բողոքի գործողությունների ֆոնին պաշտոնական Թեհրանը արգելափակել է բոլոր սոցիալական ցանցերի գործունեությունը երկրի տարածքում:

«Աշխարհում ահաբեկչությանն աջակցող թիվ մեկ պետությունը` Իրանը, որտեղ մարդու իրավունքները խախտվում են ամեն ժամ, այժմ էլ արգելափակել է համացանցը` ցուցարարների միջև շփումը կանխելու համար: Դա լավ չէ», ֊ գրել է Թրամփը:

Ավելի վաղ Թրամփը Twitter-ում գրել էր, թե Իրանում ծավալված բողոքի գործողությունների վկայում են, որ «իրանցիներն ավելի իմաստուն են դարձել և սկսել են հարցեր հնչեցնել, թե ինչպես են գողացվում իրենց գումարները` ծախսվելով ահաբեկչությանն աջակցելու նպատակով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031