Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանում մի քանի օրում ցույցերի ժամանակ զոհվել է 12 մարդ. BBC

Հունվար 01,2018 20:12

Վերջին օրերին Իրանում շարունակվող հակակառավարական ցույցերի հետևանքով զոհվել է 12 մարդ: Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի պետական հեռուստաալիքը:

Իրանական ԶԼՄ-ները չեն հստակեցնում՝ երբ և որտեղ են եղել զոհերը: Ավելի վաղ հաղորդվում էր 6 զոհերի մասին, նրանցից երկուսը՝ երկրի հարավ-արևմուտքում:

Բողոքի ցույցերը շարունակվել են նաև հունվարի 1-ի գիշերը՝ չնայած երկրի նախագահ Հասան Ռուհանիի ուղերձին: Վերջինս իր ելույթում հայտարարել էր, որ ակցիայի ընթացքում իրենք բռնություն թույլ չեն տա:

Այնուամենայնիվ, բռնությունից խուսափել չի հաջողվել: Ոստիկանությունը Թեհրանի Էնքելաբ հրապարակում ցույցը ցրելու համար կիրառել է արցունքաբեր գազ և ջրցաններ: Խոշոր ակցիաներ են տեղի ունեցել Քերմանշահում, Խորեմաբադում, Շեհինշեհրում և Զենջանում:

Բացի այդ, վերջին մի քանի օրում, ընդհանուր առմամբ ձերբակալվել է շուրջ 400 մարդ:

Իշխանությունները երկրում արգելափակել են սոցցանցերի (այդ թվում Telegram-ի և Instagram-ի) որոշ հաշիվներ, որոնք, նրանց կարծիքով, օգտագործվում են ցույցեր կազմակերպելու համար:

Ցույցերին մասնակցում են հիմնականում երիտասարդ տղամարդիկ, որոնք պահանջում ե հոգևոր վարչակարգի տապալում: Ընդ որում, ընդդիմության ակտիվ ներկայություն այս ցույցերում չի նկատվում:

Որոշ ցուցարարներ պահանջում են վերադարձնել շահական վարչակարգը, իսկ ԱՄՆ-ում ապրող Իրանի նախկին շահ Ռեզա Փեհլևիի որդին հայտարարություն է տարածել՝ ի աջակցություն ակցիայի մասնակիցների:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031