Վանաձորում թալանել են «Սեֆ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը

Վանաձորում թալանել են «Սեֆ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը

Դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը անհայտ անձը գողություն է կատարել «Սեֆ ինթերնեյշնլ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վանաձորի մասնաճյուղից։ Նախնական տեղեկություններով, գողություն կատարած անձը կազմակերպություն է մտել լուսամուտից։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ՀՀ ՔՕ-ի 177-րդ հոդվածով. «Գողություն կատարած անձը գողացել է կազմակերպությունում առկա կամ այնտեղ պահվող ոսկյա զարդերը եւ կանխիկ գումարը։ Նախնական տվյալներով պատճառվել է մի քանի հարյուր հազար դոլարի վնաս»։

Տռուզյանի փոխանցմամբ, գողություն կատարած անձի հետ կապված ձեռք են բերվել նախնական տվյալներ, սակայն քննության շահերից ելնելով այս պահին հրապարակման ենթակա չեն։

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք