Լրահոս
Օրվա լրահոսը

Արագածոտնի մարզում բախվել են «06»-ն ու Chevrolet-ը. տարբեր ընտանիքների 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոցներ.

Հունվար 02,2018 18:15

Այսօր՝ հունվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում՝ Ռյա Թազա գյուղի վարչական տարածքում, բախվել են Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 49-ամյա Վարդան Ղևոնդյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 CM 024 համարանիշի և Երևան քաղաքի Ավանեսովի փակուղու բնակիչ՝ 47-ամյա Արմեն Ասրյանի վարած Chevrolet Aveo մակնիշի 22 ՍՏ 196 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Վ. Ղևոնդյանը, նրա ուղևորներ, Տավուշի մարզի Դեբեդավան գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Խուդյանը, 34-ամյա Նարինե Խուդյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն, իսկ Chevrolet-ի վարորդ Ա. Ասրյանն ու նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավանեսովի նրբանցքի բնակիչներ, 25-ամյա Սերյոժա Ասրյանը և 48-ամյա Մեդիա Ասրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ծաղկահովիտի բժշկական կենտրոն։

Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.comի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031