Լրահոս
Օրվա լրահոսը

Արտյոմ Տոնոյան. «Հերթական անգամ ականատես եղանք երկրի հոգևոր առաջնորդի որոշակի հեղինակազրկման»

Հունվար 03,2018 11:41

Իրանում տեղի ունեցող զարգացումների մասին շատ բան ասվեց այս օրերին, բայց և կան բաներ, որոնց մասին չխոսվեց։

1) Հերթական անգամ ականատես եղանք երկրի հոգևոր առաջնորդի որոշակի հեղինակազրկման, քանի որ փողոցներում լսվեցին «Մահ բռնապետին, մահ Խամենեիին» վանկարկումներ։

2) Բողոքի ցույցերը սկսվեցին դեկտեմբերի 28-ին, որից ընդամենը մեկ օր առաջ ԻԻՀ հոգևոր առաջնորդը կոպտագույն խոսքեր էր հնչեցրել Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հասցեին՝ ասելով․ «Չի կարող մի մարդ մեկ տասնամյակ լինել երկրի ամենակարողը, իսկ հաջորդ տասնամյակում՝ իրեն հայտարարել ընդդիմադիր»։

Ընդ որում` հայտարարությունն արվում է մինչ այդ ընթացած խմորումների ֆոնին։

3) ԻԻՀ հոգևոր առաջնորդի ինստիտուտը վարկաբեկելու և թուլացնելու հարցում Ահմադինեժադն ունեցել է և ունի հսկայական դեր։ Պետք է հիշել վերջինիս կառավարման երկրորդ շրջանում նրա հարաբերությունները Ալի Խամենեիի հետ, ԻԻՀ վերջին նախագահական ընտրություններում սեփական թեկնածության առաջադրումը, այն պարագայում երբ չառաջադրվելու մասին հորդոր էր լսել հոգևոր առաջնորդից։

4) Պետք է հաշվի առնվեն այստեղ նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ունեցած հավակնությունները և իրական ուժը, հոգևոր առաջնորդի և գործող կառավարության հետ ունեցած հարաբերությունների որակը, խնդիրները, նաև այդ կառույցի դերի համեմատական գնահատումը Ահմադինեժադի և Ռուհանիի նախագահության տարիներին։

Առհասարակ ԻՀՊԿ մասին չխոսվեց այս օրերին, սակայն ցույցերի մասին առաջին հաղորդագրությունները եղան հենց այդ կառույցի հովանավորությամբ գործող լրատվամիջոցներով։

Արտյոմ ՏՈՆՈՅԱՆ

 ԵՊՀ Իրանագիտության ամբիոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031