Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Չեն Ընը հրահանգել է բանակցություններ սկսել Հարավային Կորեայի հետ. «Ազատություն»

Հունվար 03,2018 15:07

«Ազատություն» ռ/կ. Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրահանգել է երկու երկրների սահմանի ապառազմականացված գոտում բանակցություններ սկսել Հարավային Կորեայի հետ:

Հարավային Կորեային նախագահի աշխատակազմում Կիմ Չեն Ընի քայլը «նշանակալի ձեռքբերում» են որակել:

Նախօրեին Հարավային Կորեան ԿԺԴՀ-ին առաջարկել էր հունվարի 9-ին սկսել բարձր մակարդակով բանակցություններ:

Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր ամանորյա ուղերձում նշել էր, որ Փհենյանը բաց է Սեուլի հետ երկխոսության համար և մտադիր է ազգային հավաքականն ուղարկել Փհենչհանում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերին: Հարավային Կորեայի նախագահը, իր հերթին, ասել էր, թե Օլիմպիադան կարող է նպաստել խաղաղության հաստատմանը Կորեական թերակղզում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031