Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը հաստատեց ռազմական ուղղաթիռի կործանումը Սիրիայում. «Ազատություն»

Հունվար 03,2018 16:00

«Ազատություն» ռ/կ.  Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ դեկտեմբերի 31-ին Սիրիայում ռուսաստանյան Մի-24 ռազմական ուղղաթիռ է կործանվել, անձնակազմի երկու անդամներն էլ զոհվել են:

Ավելի վաղ այս մասին հաղորդել էր Conflict Intelligence Team միջազգային հետաքննական խումբը՝ սոցցանցերի հրապարակումների հիման վրա:

Ռուսաստանյան կողմը հայտարարում է, թե վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը՝ չհստակեցնելով, սակայն, թե ինչ առաքելություն էր կատարում ուղղաթիռը՝ հումանիտա՞ր, թե՞ ռազմական:

2015 թվականի սեպտեմբերից՝ Սիրիայում ռազմական գործողություններն սկսելուց հետո, Ռուսաստանը, ըստ պաշտոնական աղբյուրների, 36 զոհ է ունեցել: «Ռոյթերզի» հաշվարկներով, սակայն, ռուսական բանակն առնվազն 130 զոհ է ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031