Ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց` 65 բեռնատար և 59 մարդատար

Ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց` 65 բեռնատար և 59 մարդատար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ին ժամը 15:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Հունվարի 3-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ և Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, բացի բեռնատարներից:

Կազմակերպված է ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության օպերատիվ շտաբի և օպերատիվ խմբերի համագործակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների և այլ օպերատիվ ծառայությունների հետ՝ տեղում մարդկանց կենսագործունեության պայմաններն ապահովելու համար:

Վերին Լարս անցակետի տարածքում տեղակայված է 1 ջեռուցման կետ, կազմակերպվում է մոր և մանկան համար նախատեսված սենյակի աշխատանքը:

Ձեռնարկվում են բնակչության իրազեկման միջոցառումներ, այդ թվում՝ ռադիոհաղորդակցության միջոցով:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն ռուսական կողմում կա կուտակված 124 տրասպորտային միջոց (65 բեռնատար և 59 մարդատար):

 ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք