Բժիշկը 18 ժամ անընդմեջ աշխատելուց հետո՝ մահացել է

Բժիշկը 18 ժամ անընդմեջ աշխատելուց հետո՝ մահացել է

Չինաստանի Շանսի նահանգում բժիշկը 18 ժամ անընդմեջ աշխատել է եւ գերհոգնածությունից՝ մահացել: Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով Asia One լրատվական կայքին: 43-ամյա Չժաո Բյանսիան հենց հիվանդանոցում ընկել է՝ հիվանդներին այցելության ժամանակ: Բժշկին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, սակայն 24 ժամ անց նա մահացել է: Ըստ նույն աղբյուրի, նրա մահվան պատճառ է հանդիսացել ուղեղի արյան շրջանառության խանգարումը:
Բժիշկ Չժաո Բյանսիան զբաղեցրել է շնչառական հիվանդությունների բաժանմունքի ղեկավարի տեղակալի պաշտոնը եւ գործընկերների խոսքով, չափից դուրս աշխատասեր է եղել:

Լրատվամիջոցի փոխանցմամբ, անցյալ տարի հուլիսին էլ գերհոգնածությունից մահացել է Չինաստանի Ջիանիսու նահանգի ոստիկանության աշխատակիցը: Այս ոստիկանն էլ աշխատել էր 36 ժամ անընդմեջ, ինչից հետո գործընկերները նրան գտել են աշխատասեղանի հետեւում՝ մահացած:

 

Պատրաստեց՝ Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք