Լրահոս
Օրվա լրահոսը

Հյուսիսային Կորեան «հնարավոր է» մասնակցի ձմեռային օլիմպիադային. «Ազատություն» ռադիոկայան

Հունվար 06,2018 16:45

Միջազգային օլիմպիական կոմիտեում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ իր երկիրը «հնարավոր է» մասնակցի ձմեռային օլիմպիական խաղերին, որոնք տեղի կունենան հարավկորեական Փհենչհանում:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանիՄՕԿ-ում Հյուսիսային Կորեան ներկայացնող Չանգ Ունգը լրագրողների հարցերին պատասխանել է Պեկինի օդանավակայանում, որտեղից նա, ըստ հաղորդումների, ուղևորվել է Շվեյցարիա՝ Միջազգային օլիմպիական կոմիտեում իր երկրի հնարավոր մասնակցության հետ կապված հարցեր քննարկելու համար:

Հարավային և Հյուսիսային Կորեաները վերջին օրերին վերսկսել են երկխոսությունը: Հաղորդվում է, որ կողմերը մի շարք հարցերի թվում քննարկում են նաև Օլիմպիական խաղերում Փհենյանը ներկայացնող մազիկների մասնակցության հարցը: Միացյալ Նահանգներն ու Հարավային Կորեան վերջերս հայտնել էին համատեղ զորավարժությունների հետաձգման մասին, որոնք պլանավորված էին փետրվարին:

Լուսինե Մուսայելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031