Լրահոս
Օրվա լրահոսը

Տիբեթցի ակտիվիստը շարունակում է գտնվել անազատության մեջ (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Հունվար 06,2018 19:20

«Ամերիկայի Ձայն». Տիբեթի լեզվի պաշտպան Տաշի Վանգչուկը շարունակում է գտնվել անազատության մեջ և հրաժարվում է ընդունել Չինաստանի իշխանությունների կողմից իրեն ներկայացված մեղադրանքները:

Անջատողական շարժում սկսելու համար մեղադրվող ակտիվիստը ձերբակալվել էր համացանցում իր տարածած տեսագրության համար, որում վերջինս քննադատել էր Չինաստանի կառավարությանը տիբեթյան մշակույթի ոչնչացման համար:

Հնդկաստանի հյուսիսային Դարամսալայի բնակիչները ընդվզում են տիբեթցի 32-ամյա ակտիվիստի ձերբակալության դեմ: Բողոքի ակցիայի մասնակիցները նաև առցանց ստորագրահավաք են անցկացնու՝մ ի նշան աջակցության:

Վանչուկի փաստաբանը հայտարարել է, որ Չինաստանի իշխանությունները դեռ չեն հրապարակել Տաշի Վանգչուկի դատավճիռը:

Human Rights Watch-ի փոխանցմամբ՝դատավճռի հետաձգումը վկայում է այն մասին, որ ակտիվիստի հանդեպ հնարավոր է անարդար որոշում կայացվի, օրինակ՝ մինչև 15 տարի ազատազրկում,որը մեծ խայտառակություն կլինի Չինաստանի տեղական և կենտրոնական իշխանությունների համար:

Վահե Օհանյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031