Նապաստակի որսի ժամանակ խնամուն գնդակահարած իջեւանցին ձերբակալվել է

Նապաստակի որսի ժամանակ խնամուն գնդակահարած իջեւանցին ձերբակալվել է

Հայտնել ենք, որ հունվարի 6-ին Իջեւանի սարամասերից մեկում հնչած կրակոցի հետեւանքով Իջեւան քաղաքի 56-ամյա բնակիչ է զոհվել: Քննությամբ պարզվել է, որ հունվարի 6-ին Իջեւան քաղաքի բնակիչ 56-ամյա Կառլեն Մարկոսյանը եղբոր, եղբոր որդիների եւ Իջեւանի բնակիչ 21-ամյա Սեյրան Մատինյանի հետ նապաստակի որս են արել Իջևանի «Աղայա» անտառամասում, որտեղ տեղի է ունեցել դեպքը: Ս. Մատինյանը մահացած Կառլեն Մարկոսյանի եղբոր խնամու տղան է:

Իրավապահների ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ Սեյրան Մատինյանը հունվարի 6-ին, ժամը 18-ի սահմաններում ներկայացել է ոստիկանության Իջեւանի բաժին:

Նա ոստիկանություն է ներկայացրել իր որսորդական հրացանն ու հայտնել, որ որսի ժամանակ որսորդական հրացանից պատահաբար կրակ է արձակվել, որի հետեւանքով Կ. Մարկոսյանը վիրավորվել ու հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի(«Սպանությունը») հատկանիշներով: Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Իջեւանի բաժինը: Եթե քննությամբ հաստատվի, որ կատարվածը ոչ դիտավորյալ սպանություն է, քրեական հոդվածը կփոխվի:

Սեյրան Մատինյանը ձերբակալվել է, 3-օրյա ժամկետում կորոշվի՝ նա կկալանավորվի՞, թե`ոչ:

Կառլեն Մարկոսյանը Հայաստանի որսորդմիության անդամ էր: Իրավապահները հայտնաբերել են այդ օրը նշված խմբի կողմից որսացված նապաստակի մարմինը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    Լավ է ընդամենը ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ է, չի կախել կամ քառատել…

  2. Գնդակահարել նշանակում է` գնդակով խփել, սպանել: Ցավոք, ոմանք կարծում են, թե դա լոկ քաղաքական մահապատժի ձեւ է:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք