Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինչև ջրհեղեղը Նոյը օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար»,- պնդում է թուրք գիտնականը

Հունվար 08,2018 16:38

Թուրք ակադեմիկոսը հունվարի 6-ին պնդել է, որ Նոյը հայտնի ջրհեղեղից առաջ օգտագործել է բջջային հեռախոս՝ որդուն զանգահարելու համար, գրում է Hurriyet-ը:

Թուրքական TRT1 հեռուստաընկերությունում եթերի ժամանակ Ստամբուլի համալսարանի ծովային գիտությունների դասախոս Յավուզ Օրնեկն ասել է, որ Նոյը բջջային հեռախոսից է օգտվել, քանի որ նրանք միմյանցից հեռու էին գտնվում:

«Մեծ 300-400 մետրանոց ալիքներ էին, և նրա որդին իրենից շատ կիլոմետրեր հեռու էր: Ղուրանը ասում է, որ Նոյը խոսել է իր որդու հետ: Բայց ինչպե՞ս է նա կարողացել հաղորդակցվել: Արդյոք դա հրա՞շք էր: Բայց մենք կարծում ենք, որ նա կապվել է իր որդու հետ բջջային հեռախոսի միջոցով»,- ասել է Օրնեկը:

Նա նաև պնդել է, որ Նոյը պողպատյա թիթեղներից է նավը պատրաստել, որը միջուկային էներգիա է օգտագործել:

«Ես գիտնական եմ և խոսում եմ գիտության համար»,- ավելացրել է նա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արծրուն Պեպանյան says:

    ասա ` այ խելոք, կապի բոլոր կայանները ջրի տակ էին անցել, ո՞նց կկարողանար զանգել…

Պատասխանել Արծրուն Պեպանյան

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031