Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանն ադրբեջանցի կալանավորված լրագրող Աֆղան Մուխտարլիին թույլ չի տվել մասնակցել հարազատների հուղարկավորությանը. jam-news

Հունվար 08,2018 21:52

Կալանքի տակ գտնվող հայտնի ադրբեջանցի հետաքննող լրագրող Աֆղան Մուխտարլին չի կարողացել ներկա գտնվել հարազատների թաղմանը: Հունվարի 5-ին դատարանը մերժել է ժամանակավորապես ազատ արձակել նրան

2017թ-ի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի հյուսիս-արևելքում գտնվող Զագաթալա քաղաքում հայտնաբերվել են Աֆղան Մուխտարլիի քրոջ և քրոջ երկու երեխաների մարմինները: Ընտանիքի անդամների խոսքով՝ դժբախտությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ գիշերը քամին հանգցրել է գազային վառարանի կրակը:

Մուխտարլիի փաստաբան Նեմաթ Քերիմլին Կավկազսկի ուզելի լրագրողներին ասել է. «Դեկտեմբերի 31-ին ողբերգական մահով մահացել են Աֆղան Մուխտարլիի մոտ ազգականները, և մենք խնդրել էինք խափանման միջոցը փոխարինել տնային կալանքով, որպեսզի նա կարողանա հանդիպել հարազատների հետ, մասնակցել թաղմանը: Բացի այդ, կալանքը երկարաձգելու պահից կալանքի տակ պահելը հիմնավորող հանգամանքները փոխվել են, և նա արդեն հիպոթետիկ կերպով չի կարող ճնշում գործադրել վկաների վրա: Դատաքննությունն ավարտին է մոտենում, և մինչև դատավճռի հրապարակումը Մուխտարլին կարող էր տնային կալանքի տակ մնալ»:

Քերիմլիի խոսքով՝ դեկտեմբերի 31-ին նա իր գործընկեր Էլչին Սադիղովի հետ միասին դիմել  է նաև օմբուդսմենին, Քրեակատարողական ծառայությանը, որպեսզի Մուխտարլիին թույլ տան ներկա գտնվելու հարազատների թաղմանը, սակայն ոչ մի պատասխան չի ստացել:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝  jam-news-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031