Լրահոս
Օրվա լրահոսը

Ստացվել է տարօրինակ հոտի ահազանգ. փրկարարներն իրականացրել են նախնական զննում

Հունվար 08,2018 23:32

Հունվարի 8-ին, ժամը 18:12-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել,  որ Նորագավիթ թաղամասի առաջին փողոցի առաջին փակուղու տներից և շրջակա տարածքից տարօրինակ հոտ է զգացվում:

Տեղեկությունը փոխանցվել է ՓԾ ԵՓՎ ճգնաժամային կառավարման բաժնի հերթապահին, ՃԿԱԿ-ում ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցչին, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի «Արևելք» շահագործման տնտեսության պատասխանատու աշխատակիցներին:

Դեպքի վայր է մեկնել ՓԾ ԵՓՎ Շենգավիթ համայնքային բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարները տեղում զրուցել են բնակիչների հետ, իրականացրել հարակից փողոցի դիտահորի դիտարկում, ստուգել տարօրինակ հոտի առկայությունը: Պատասխանատու գերատեսչությունների հետ համատեղ մասնագիտական ուսումնասիրությունները կմեկնարկվեն վաղը առավոտյան:

Դեպքի  վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031