Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական էլիտարը՝ այգու հաշվին

Հունվար 09,2018 10:16

Էլիտար շենքերի պահանջարկի պակաս կարծես թե չկա: Եվ «էլիտար»
բնակիչների պահանջը բավարարելու համար շենքերը կառուցվում են կանաչ տարածքների հաշվին: Սունդուկյան թատրոնի հետնամասում` այգում, ոսկու շուկայի հարեւանությամբ,
հերթական էլիտարն է վեր խոյանում:

Շինարարական տեխնիկայի համար Խորենացի փողոցի կողմից եւ այգու միջով մատղաշ ծառերի հաշվին ճանապարհ է բացվել:

Այստեղ արդեն բազմաբնակարան որերորդ շենքն է կառուցվում: Դատելով շինհրապարակից՝ այդ տարածքում եւս մեկ շենքի ծրագրեր էլ կան: Եվ որքան էլ քաղաքային իշխանությունները կոկորդ պատռեն, թե կանաչ տարածքների հաշվին շինարարություն անելու մշակույթին վերջ են դրել, նրանց տված շինթույլտվությունները հակառակի մասին են փաստում:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

09.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031