Լրահոս
Օրվա լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը ընդունեց «Երկիր Ծիրանի» կուսակցութեան նախագահ՝ Զարուհի Փոստանջեանը

Հունվար 10,2018 23:23

10 Յունուար 2018-ի երեկոյեան, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, Անթիլիասի Մայրավանքի իր գրասենեակին մէջ ընդունեց «Երկիր Ծիրանի» կուսակցութեան նախագահ՝ Զարուհի Փոստանջեանը։ Հանդիպումին ներկայ էր նաեւ Սփիւռքի Նախարարութեան Լրագրողներու Համակարգող Խորհուրդի նախագահ եւ Սփիւռքի Նախարարութեան Հասարակական Խորհուրդի անդամ՝ Շահան Գանտահարեանը։

Տիկին Զարուհի Փոստանջեանը Վեհափառ Հայրապետին ներկայացուց իր տեսակէտներն ու մտահոգութիւնները Հայաստանի ներկայ ու յառաջիկայ քաղաքական ու տնտեսական կեանքին առնչուած, յատկապէս անդրադառնալով Սփիւռքի հայութեան աւելի գործօն դերակատարութեան անհրաժեշտութիւնը՝ Հայաստանի Հանրապետութեան հզօրացման աշխատանքներուն մէջ։

Նորին Սրբութիւնը, իր կարգին, շեշտեց՝ թէ Սփիւռքը կոչուած է առանցքային դեր ունենալու պետական կառոյցներու ամրապնդման եւ ընդհանրապէս հայրենասիրութեան գծով եւ հետեւաբար, հարկ է Սփիւռք-Հայաստան գործակցութիւնը աւելի ծաւալել, որպէսզի Սփիւռքի դերակատարութիւնը դառնայ աւելի հետեւողական, ծրագրուած ու համապարփակ։ Ան նաեւ յիշեցուց, որ այս ուղղութեամբ ինք անդրադարձ ունեցած էր Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովին իր արտասանած պատգամին մէջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031