Լրահոս
Օրվա լրահոսը

Այո, աղբի տեղն աղբամանում է, եթե աղբաման կա

Հունվար 11,2018 10:15

Անցյալ տարվանից սկսած` Երեւանում ու մարզերի ճանապարհներին սոցիալական ուղղվածությամբ երեք գովազդ է ցուցադրվում` «Աղբի տեղն աղբամանում է» ուղերձով: Դրանով մեր քաղաքացիներին կոչ է արվում աղբը նետել աղբամանի մեջ, ոչ թե այգիներում, ճանապարհներին ու փողոցում:

Գովազդները պատրաստվել են «Մաքուր Հայաստան» պետական ծրագրի շրջանակներում:

Այո, աղբի տեղն աղբամանում է, բայց եթե աղբաման չկա, աղբը հայտնվում է փողոցում: Թբիլիսյան խճուղու այս կանգառում ո՛չ մեծ, ոչ էլ փոքր աղբաման տեղադրված չէ: Կանգառից օգտվող քաղաքացիներն էլ, որոնք շեշտակի ավելացել են հարեւանությամբ գտնվող «Ձմեռային այգու» հաճախորդների հաշվին, իրենց ձեռքի աղբը` պլաստիկե ու ապակե շշեր, սուրճի բաժակներ, սննդի մնացորդներ, նետում են կանգառասրահի հետնամաս, որտեղ արդեն «լուրջ» աղբանոց է ձեւավորվել: Սոցիալական տեսահոլովակների միջոցով քաղաքացիներին ուղղված ուղերձը նպատակին կծառայի, եթե փողոցներում աղբարկղերի հարցը լուծվի: Առանց աղբարկղերի փողոցներ մարզերում ու մայրաքաղաքում շատ կան:

Լուսանկարը` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

11.01.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031