Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում եւ Նոյեմբերյանում, Սպիտակում, Վանաձորում թույլ ձյուն է տեղում

Հունվար 11,2018 22:10

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին ժամը 22:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Հունվարի 11-ին` երեկոյան ժամերին, 12-ի գիշերը, 14-ի ցերեկը, 15-16-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է: 

ՍոթքՔարվաճառ ավտոճանապարհին տեղտեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի, Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Լոռու մարզի Սպիտակ, Վանաձոր քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն ՍտեփանծմինդաԼարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031