Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի կլիման կարող է տրոպիկական դառնալ. «Ա1+» (Տեսանյութ)

Հունվար 11,2018 22:40

Սահարա անապատում օրեր առաջ ձյուն էր տեղում, իսկ Երևանում այսօր «գարուն է»: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության օդերևութաբանության կենտրոնը մեկ  անգամ չէ, որ այս ձմռան համար կանխատեսել է՝ օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի կամ կդիտվեն եղանակային անոմալիաներ: Բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը սա անսպասելի չի համարում։

«Կլիմայի գլոբալ փոփոխություն է տեղի ունենում: Սա գիտնականների համար զարմանալի չէ, որովհետև արդեն տասնամյակներ առաջ այդ նախազգուշացումը եղել է գիտնականների կողմից, որ եթե մարդկությունը այսպես շարունակի իր վերաբերմունքը բնության նկատմամբ, ապա շրջակա միջավայրն այնպես կփոխվի, որ մարդն այլևս չի կարողանա ապրել այս մոլորակի վրա»,- նշում է Կարինե Դանիելյանը:

Կլիմայական փոփոխության դեմ ընթացող պայքարի աշխատանքները կառուցվում են Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի հիման վրա: Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ վերջին 50 տարվա ընթացքում աղետների քանակը եռապատկվել է: Կլիմայական փոփոխությունները, հատկապես նկատելի են գյուղատնտեսությամբ զբաղվող չոր և տաք կլիմա ունեցող երկրների դեպքում: Հայաստանում փոփոխությունները ևս անխուսափելի չեն:

«Հնարավոր են փոփոխություններ, օրինակ՝ ըստ Կլիմայի փոփոխության կոնվենցիայի ազգային զեկույցի՝ պետք է,  որ և անապատացման ռիսկերն աճեն, և ջրային ռեսուրսների կրճատման ռիսկերը, բայց կան նաև այլ կանխատեսումներ, որ հակառակը՝ տրոպիկական կարող է կլիման դառնալ, և կարող է բնությունը փոխվել դրական ուղղությամբ: Սկզբունքորեն այնքան է ապակայունացվել համակարգը, որ ինչ-որ բան լրջորեն կանխատեսել ինձ թվում է՝ հնարավոր չէ»,- ասում է բնապահպանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+» -ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031