Ադրբեջանագետ. «Պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական գործընթացների ակտիվացման հետ»

Ադրբեջանագետ. «Պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական գործընթացների ակտիվացման հետ»

«Տեսակետ» ակումբի  հունվարի 13-ի հյուրն էր ադրբեջանագետ, պատմական գիտությունների թեկնածու Տաթեւիկ Հայրապետյանը:

Խոսելով  ԱՄՆ պետքարտուղարության հունվարի 10-ի հայտարարության մասին, որտեղ  աշխարհի երկրներն ըստ անվտանգության աստիճանի բաժանվել էին չորս խմբի, Տաթեւիկ Հայրապետյանը փաստեց, բարձր նախազգուշական միջոցառումներ ենթադրող երկրների խմբում ներառված էր նաեւ Ադրբեջանը:

Ադրբեջանագետը նշեց, որ նույն օրը Իլհամ Ալիեւը հանդիպում է ունեցել իր նախարարների հետ եւ հայտարարել, որ իբր Ադրբեջանը աշխարհի ամենակայուն երկիրն է: «Իմ կարծիքով պետքարտուղարության հայտարարությունը կապված է Ադրբեջանում իսլամական գործընթացների ակտիվացման եւ Իրանում լարվածության հետ, թեեւ Ադրբեջանը միշտ թաքցնում է նման բաները»,- ասաց ադրբեջանագետը:

Թեեւ Ալիեւը հայտարարել էր տնտեսական աճի մասին, սակայն  ադրբեջանագետի ձեւակերպմամբ, ընդդիմադիր տնտեսագետներն այլ կարծիքի են. «Մասնավորապես բանկային սեկտորում լուրջ խնդիր կա, այս տարի նախատեսվում է մոտ տասը բանկերի փակում: Ալիեւը խոսել է նաեւ պատերազմական գործողությունների վերսկսման եւ իրենց բանակի մարտունակության մասին, սակայն այդ ամենը ներքին սպառման համար է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք