Ադրբեջանագետ. «Մեհրիբան Ալիեւան արեւմտամետ գործիչ է ընկալվում»

Ադրբեջանագետ. «Մեհրիբան Ալիեւան արեւմտամետ գործիչ է ընկալվում»

«Տեսակետ» ակումբում անդրադառնալով հունվարին կայանալիք ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդուարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպմանը` ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը այն կարեւորեց այնքանով, որ նրա խոսքով, նման հանդիպումների ժամանակ բացառվում է պատերազմական գործողությունների վերսկսման վտանգը:

Ինչ վերաբերում է 2018-ի հոկտեմբերին Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններին, ադրբեջանագետը նշեց, որ ներկլանային վերադասավորումներ են նկատվում, հատկապես Ալիեւայի եւ Փաշաեւների կլաններն են ավելի ազդեցիկ են դառնում, իսկ նախիջեւանյան կլանը շարունակում է վերահսկել պաշտպանական ոլորտը:

«Ի դեպ, Մեհրիբան Ալիեւան ավելի արեւմտամետ գործիչ է ընկալվում, քանի որ նրա աշխատակազմը հիմնականում համալրված է արտերկրում կրթություն ստացած երիտասարդներով»,-ընդգծեց նա:

Նաեւ հավելեց, որ այս տարվա նախագահական ընտրությունների արդյունքում Ադրբեջանի նախագահ ընտրվողը արդեն ոչ թե հինգ, այլ յոթ տարի է պաշտոնավարելու:

Տաթեւիկ Հայրապետյանը նաեւ անդրադարձավ ԵԽԽՎ-ի Ադրբեջանի պատվիրակության փոփոխությանը, ասելով, որ  պատվիրակությունից երկու հոգի հեռացվել է, քանի որ ԵԽ-ում սկսել են զգուշավոր մոտենալ Ադրբեջանի լոբբինգին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք