Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանագետը խոսեց աշակերտին հայկական տարազ հագցրած  ադրբեջանցի ուսուցչի մասին

Հունվար 13,2018 13:47

Ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը «Տեսակետ» ակումբում կայացած ասուլիսում խոսելով խաղաղության կոչերի պատճառով աշխատանքից հեռացված ադրբեջանցի ուսուցչի մասին, նշեց. «Ադրբեջանցի ուսուցչը դերային խաղեր էր կազմակերպել դպրոցում՝ հինգ-վեցերորդ դասարանցիների հետ փորձելով ներկայացնել հակամարտության սիմուլյացիան, նա ֆեյսբուքում գրել էր, որ ապրում է Ադրբեջանում, ատում է պատերազմը, ինչը հանդես  էր բերել ադրբեջանցի ազգայնականների արձագանքը: Նրան ստորացրել էին աշակերտների առաջ ու հայ անվանել:

Խոսքը Բաքվի թիվ 220 ավագ դպրոցի ուսուցիչ Ռոշան Ազիզովի մասին է, որը նույնիսկ աշակերտուհիներից մեկին հայկական տարազ էր հագցրել ու լուսանկարել Բաքվում փակված հայկական եկեղեցու դիմաց, նաեւ հրապարակել էր հայերեն խոսող իր աշակերտների մասին տեսանյութ, ինչը  ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը համարձակ քայլ  է որակում:  Ի դեպ, ազգայնականները ներխուժել էին դպրոց ու կրակել  խաղաղասեր ուսուցչի վրա:

Ադրբեջանագետը նշում է, որ նրան աշխատանքից հեռացրել են հանդուրժողականության ու խաղաղության կոչերի համար, սակայն Ադրբեջանում ասում են, որ պատճառը ոչ պատշաճ աշխատաոճն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարում՝ հայկական տարազով ադրբեջանցի աշակերտուհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031