Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում հարձակման ենթարկված հայ գործարարի կյանքին որևէ վտանգ չի սպառնում. Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում տեղեկություններ է հաղորդում Վրաստանի Օզուրգեթի քաղաքում անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկված հայ գործարար, ՀՀ քաղաքացի 31-ամյա Արթուր Սուքիասյանի առողջական վիճակի մասին: Ըստ «Ռուսթավի 2» հեռուստաընկերության ունեցած տեղեկությունների՝ Սուքիասյանը հարձակման է ենթարկվել իր տան շքամուտքի մոտ:

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Վրաստանում Հայաստանի դեսպանությունը մշտական կապի մեջ է ինչպես տուժածի և նրա հարազատների, այնպես էլ իրավապահ մարմինների հետ։ Արթուր Սուքիասյանն Օզուրգեթիի հիվանդանոցից արդեն տեղափոխվել է Բաթումի քաղաքի հիվանդանոց, գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։ Բժիշկների փոխանցմամբ՝ տուժածը ևս երկու օր պետք է գտնվի նրանց հսկողության տակ և այնուհետև, դուրս գրվի։ Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսն արդեն տեսակցել է տուժած ՀՀ քաղաքացուն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք