Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը սպառնացել է Սիրիայի քրդերի դեմ գործողություններ սկսել 1 շաբաթից. NTV

Հունվար 13,2018 23:01

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ առաջիկայում  Թուրքիան պատրաստվում է ռազմական գործողություններ սկսել Սիրիայի քրդական-ինքնապաշտպանական ուժերի դեմ: Այս մասին հայտնում է NTV հեռուստաալիքը: Էրդողանը մասնավորապես նշել է, որ թուրքական բանակը կարող է գործողություններ սկսել առաջիկա մեկ շաբաթում՝ Սիրիայի Մանբիջ եւ Աֆրին շրջաններում, որոնք քրդական ուժերի վերահսկողության ներքո են:

«Մենք իրավիճակը մեր ձեռքը կվերցնենք, եթե խոստումը չկատարվի եւ քրդական ուժերն այդ շրջաններից դուրս չբերվեն: Նրանք դեռ կտեսնեն, թե մենք ինչ կանենք մեկ շաբաթից: Եթե Աֆրինում ահաբեկիչները չհանձնվեն, մենք կկտրենք նրանց գլուխները»,-սպառնացել է  Էրդողանը:

Նա քուրդ զինյալներին կրկին ահաբեկիչ է անվանել եւ ԱՄՆ-ին մեղադրել նրանց աջակցելու մեջ: Օրերս ԱՄՆ-ն հերթական ռազմական օգնությունն է ուղարկել քրդական ուժերին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031