Լրահոս
Օրվա լրահոսը

Այս դեռահասները կռվում են պատերազմում, որն իրենցից մեծ է. National Geographic-ի թղթակիցն այցելել է Արցախ

Հունվար 14,2018 17:45

Կյանքը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տասնամյակներով լարված է եղել։ Բայց 2016 թվականի ապրիլին երկու երկրները չորս օրով պատերազմեցին վիճարկվող տարածաշրջանի համար։ Ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պաշտոնապես Ադրբեջանի մաս է կազմում, բայց ներկայումս «գրավված է հայ ապստամբների կողմից», գրում է National Geographic-ը։

1996 թվականի հրադադարը հանդարտեցրեց կրքերը, բայց երկու կողմերից էլ հրադադարի խախտումներ են գրանցվել, ինչը բերեց 2016 թվականի քառօրյա պատերազմին։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 150․000 բնակիչները ապրում են ռազմական անորոշության պայմաններում։ Նման իսրայելցիների և պաղեստինցիների վեճին, հայ-ադրբեջանական լարվածությունը երկարատև է և արդեն վաղուց դարձել է ամենօրյա կյանքի մաս։

Լուսանկարիչ Էմմանուել Ամիգեթին անցած տարի այցելել է տարածաշրջան և արձանագրել քառօրյա պատերազմի հետևանքը և տասնամյակներ տևած պատերազմի հոգեբանական ազդեցությունը։ Պատերազմի մշտական պատրաստվածությունը նշանակում է պարտադիր զինվորական ծառայություն, և  13 տարեկան զինվորները սովորում են կռվել։ Դասերից հետո և երբեմն դասերից առաջ երիտասարդները մարտական վարժանքներ են անում, ինչպես իրենց կյանքի առօրյա մաս՝ ասես մաթեմատիկայի տնայինը։ «Ես երբեք չէի տեսել նման նվիրվածություն և խորաթափանցություն»,- ասում է Ամիգեթթին, «Ես պարտավորված էի զգում քաղաքակրթել այս երիտասարդ տղաներին և աղջիկներին»։

Մշտական պատրաստվածությունը կարող է դեգրադացնող ազդեցություն ունենալ պետության տնտեսության վրա։ Երիտասարդները, որոնք այնուամենայնիվ, ուզում են խորացված կրթություն ստանալ, պետք է «կազմ-պատրաստ» լինեն։ Մարտակերտի առաջնագծում Ամագեթին հանդիպել է երիտասարդ զինվորի, մոտավորապես 18-19 տարեկան, որը կիսատ էր թողել կրթությունը Երևանում, և ուղարկվել էր Լեռնային-Ղարաբաղ զինվորական պատրաստվածության համար։ Նա հիացած էր լրագրությամբ, և երբ Ամագեթին լուսանկարել է նրան, նա զարմացել է, քանի որ առաջին անգամ է տեսել, որ օտարազգի լուսանկարիչը հետաքրքրվել է հիմնականում անհայտ տարածաշրջանով։

Չնայած պատերազմի մշուշոտ սպառնալիքին, Ամագեթիի նկարների և զրույցների ընդհանուր տպավորությունը զայրույթը կամ վրդովմունքը չէր: Առաջնագծում, երբ երկու կողմերը փորել են նոր խրամատներ և գնել են նոր զենքեր, տարածաշրջանի փողոցները, սուպերմարկետները, ռեստորանները կարծես թե լցված են առօրեականության զգացումով։ Տասնամյակներ տևած այս իրադարձության միակ օգուտը թվում է այն է, որ վերջապես նոր սերունդները սկսում են մոռանալ և դժգոհությունները ավելի են հեռանում և դառնում են քիչ արդիական։ Այնուամենայնիվ, դեռահասը, որը պատրաստվում է կռվել պատերազմում, որն իրենից մեծ է, կարող է հույս ունենալ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Ara Shahbazian says:

    կռվել պատերազմում, որն իրենից մեծ է

    Միգուցե իրենցից տարիքո՞վ է…

  2. Մարինա says:

    Այնպիսի տպավորություն ստացա հոդվածից, կարծես հեղինակը՝ խոհանոցում կանգնած, մի ձեռքում բուտերբրոդ, մյուսում՝ պլանշետ, տողեր բաց թողնելով կարդացել է լուսանկարչի հոդվածը և խոհանոցից դուրս չգալով՝ տպել այս նյութը։ Կցկտուր և փնթի ձևով կառուցված տեքստ, տարօրինակ բառեր և մտքեր․ հեռվանալ, քաղաքակրթել այս երիտասարդ աղջիկներին և տղաներին, սովորականության զգացում, մարզվում են կռվել։ Լրագրող, Դուք իսկապե՞ս համոզված եք, որ Ձեր ընթերցողները սրան են արժանի։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031