Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար Գյումրի-Ջրառատ ճանապարհին․ բժիշկները պայքարում են 5 հոգու կյանքի համար

Հունվար 14,2018 19:22

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Ջրառատ ճանապարհին՝ Բասեն գյուղ մտնող հատվածում․ բախվել են «Մերսեդես» և « 06» մակնիշի մեքենաները։ Ականատեսների պատմելով, «Մերսեդեսը» հայտնվել է դաշտում, իսկ կապույտ գույնի «06»-ից գրեթե ոչինչ չի մնացել։ 5 վիրավորի տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն։

Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, նրանք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ․ գտնվում են հետազոտման և բուժման փուլում, վիճակները ծանր են։

Մեզ հայտնի դարձավ, որ հիվանդանոց տեղափոխվածներից 4-ը Ջրառատ գյուղից են, նույն ընտանիքի անդամներ են․ վնասվածքներ են ստացել Խչեյան ընտանիքի հայրը, մայրը ու երկու որդիները։ Հայրն ու որդիներից մեկը վերակենդանացման բաժանմունքում են, մայրն ու մյուս որդին՝ վնասվածքաբանական։

Գանգուղեղային վնասվածք է ստացել նաև նրանց մեքենային բախված վարորդի կինը։ Ըստ որոշ տեղեկությունների, Խչեյան ընտանիքը դուրս էր եկել մեռելտանից։ Նրանց մեքենային բախված վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ այս մասին մեզ տեղեկացրեցին Գյումրի բժշկական կենտրոնից։ Բասեն գյուղի բնակիչների ասելով, նրանք, ամենայն հավանականությամբ, իրենց գյուղում մասնակցել են բանակի քեֆի։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031