Լրահոս
Օրվա լրահոսը

Շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս․ Տիգրան Վիրաբյանի գրառումը (Ֆոտոշարք)

Հունվար 15,2018 18:28

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքում ընթացող շինաշխատանքներից՝ ուրախությամբ արձանագրելով․«Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնում սկսվել են հիմնանորոգման մեծամասշտաբ աշխատանքներ, շուտով բոլորս կունենանք նման շքեղ հայկական թատրոն Հայաստանի սահմաններից դուրս…»։

Aravot.am-ը Տիգրան Վիրաբյանից տեղեկացավ, որ Գյումրու դրամատիկական թատրոնը մայիսին մի քանի ներկայացումներով հյուրախաղերով հանդես կգա Թբիլիսիում։ Հյուրախաղերի նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով էլ ինքն այժմ Թբիլիսիում է։

«Հյուրախաղերը, բնականաբար, կազմակերպում ենք Թբիլիսիի հայկական թատրոնի աջակցությամբ, ներկայացումները կխաղանք այլ շենքում․ 7 տարվա սպասումից հետո 2017 թվականի սեպտեմբերից սկսվել է  Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոնի շենքի հիմնանորոգման աշխատանքները, որն ամենայն հավանականությամբ կտևի երկու տարի»,-ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ այն Հայաստանի սահմաններից դուրս միակ պետական հայկական թատրոնն է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031