Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանի նախաձեռնությունը մարդասիրական է, բայց նրա քայլն այժմ չի ընկալվում». Վահե Էնֆիաջյան

Հունվար 15,2018 18:43

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը կարծում է, որ Պաշտպանության նախարարի՝ զինվորի համար դրամահավաք կատարելու կոչը մարդասիրական  քայլ է: «Բայց, քանի որ նախաձեռնությունը Պաշտպանության նախարարինն է, եւ քանի որ նախկինում նա հանդես է եկել նաեւ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ, ըստ էության, նրա քայլն այժմ չի ընկալվում: Ժողովուրդը կտրուկ ձեւակերպումներով է հանդես գալիս եւ սուր գնահատականներ է հնչեցնում»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր նկատեց Վահե Էնֆիաջյանը:

Նրա խոսքով՝ զինվորի կողքին կանգնելն անհրաժեշտություն է, բայց դա պետք է անել այլ մոտեցումներով. «Կան անհատ-բարեգործներ եւ բարեգործական հիմնադրամներ, որոնք սիրով կաջակցեին զինվորին: Կարելի էր նաեւ պաշտոնյաներին դիմել: Կարծում եմ՝ այդ ճանապարհով զինվորի խնդիրը տրամաբանական լուծում կստանար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031