Լրահոս
Օրվա լրահոսը

Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյան. «Վիգեն Սարգսյանը լրիվ արդարացնում է իր պաշտոնավարության մեջ հավատացյալների ըմբռնումները». «Ժողովուրդ»

Հունվար 16,2018 11:12

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայ առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ, Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ։

– Սրբազան, Հայ առաքելական եկեղեցու խաչքավորները սովորաբար ի՞նչ սկզբունքով են ընտրվում։

– Եկեղեցում խաչքավորները Հովհաննես Մկրտչի դերում են հանդես գալիս։ Որպես ոսկե կանոն եւ սկզբունք գոյություն չունի։ Մարդը, որը եկեղեցուն գնահատել գիտի, եկեղեցու գիտակցությունն ունի այդ առաքելության մեջ, թե իր տեղն ու դերը որն է, հենց նրանց միջից էլ կարող են ընտրվել խաչքավորները։

– ֊Տարիներ շարունակ տարբեր պաշտոնյաներ են եղել խաչքավոր, ինչո՞ւ եկեղեցում որեւէ ընդդիմադիր գործիչ երբեք խաչքավոր չի դառնում։

– Որ նայեք տարբեր եկեղեցիներում, կգտնեք ամեն սոցիալական խավի ներկայացուցչի, բոլոր տեսակի։

– Շատ քննադատվեց Վիգեն Սարգսյանը…:

– Շատ իզուր։

– Ի՞նչ պետք է անի նա, որպեսզի Հայ առաքելական եկեղեցու հավատավորների մոտ վստահություն ձեռք բերի։

– Ես չեմ կարծում, որ Վիգեն Սարգսյանը հավատավորների մոտ վստահություն չունի։ Ձեր ասածը թյուրըմբռնում է։ Նման կարծիք մեր հավատացյալները չունեն, որքանով ես գիտեմ։ Վիգեն Սարգսյանը զբաղեցնում է մի կարեւորագույն պաշտոն, որը կապված է հայոց բանակի հետ։ Մեր զավակներն են ծառայում սահմանի վրա։ Եվ մենք նրանց աջակից ու զորակից ենք։ Եվ Վիգեն Սարգսյանը նրանց համար պատասխանատու է ի պաշտոնե։ Ինչո՞ւ նրա նկատմամբ թերահավատություն լինի, եւ ոչ թե վստահություն։ Ես կարծում եմ՝ վստահություն կա, եւ Վիգեն Սարգսյանը լրիվ արդարացնում է իր պաշտոնավարության մեջ հավատացյալների ըմբռնումները։

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031