Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարություն՝ ՀՀ-ում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ

Հունվար 16,2018 16:05

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում ՌԴ  Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ զորքերի կարգավիճակի վերաբերյալ միջկառավարական համաձայնագրի ստորագրման 25-ամյակին նվիրված

22.12.2017 կայացած քննարկման մասնակիցների

1992 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվեց ՀՀ տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի կարգավիճակն ու ծառայության պայմանները սահմանող համաձայնագիրը: Ըստ այդմ, ՌԴ ԱԴԾ սահ մա նա պահ զորքերի հոգածությանը հանձնվեց Թուրքիայի և Իրանի հետ ՀՀ պետական սահմանի պահպանությունը, ինչը կարևոր էր Հայաստանի համար հատկապես արցախյան գոյամարտի տարիներին, քանի որ թույլ էր տալիս առկա ռեսուրսները ծառայեցնել բացառապես պատերազմում Արցախի հաղթանակն ապահովելու խնդրի լուծմանը, իսկ ռուսական կողմի համար՝ ԱՊՀ արտաքին սահմանների պահպանման հարցում սեփական վերահսկողությունն ապահովելու տեսանկյունից:

Այսպիսով, պատմական ծանր մի ժամանակահատվածում, Հայաստանն իր դաշնակցին ժամանակավորապես զիջեց սեփական պետական սահմանի երկու հատվածները պահպանելու իր ինքնիշխան իրավունքն ու նաև որոշակիորեն սահմանափակեց սեփական պատասխանատվությունը՝ Թուրքիայի և Իրանի հետ լիարժեք ուղիղ և չմիջնորդավորված հարաբերություններ կառուցելու համար:

Անցած տարիների ընթացքում իրավիճակը փոխվել է` 1994 թվականին ավարտվել է արցախյան պատերազմի ակտիվ փուլը, իսկ 2009 թվականին դադարեցվել է Վրաստանի անդամակցությունն ԱՊՀ-ին: Այդուհանդերձ, ՀՀ գործող իշխանություններն այդպես էլ առ այսօր ոչ մի քայլ չեն ձեռնարկել երկրի ինքնիշխանությունն այս մասով լիարժեք վերականգնելու և միջազգային հարաբերությունների համակարգում ինքնիշխան երկրին բնորոշ պատասխանատվությունը հավուր պատշաճի ստանձնելու ուղղությամբ:

Ավելին՝ տարիներ առաջ ՌԴ ԱԴԾ տնօրինության տակ է անցել նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանապահ անցակետերի գործունեությունը, ինչը վերը հիշատակված պայմանագրով նախատեսված չէ և կարող է դիտարկվել որպես այս մասով երկրի ինքնիշխանության ապօրինի հանձնում օտար, թեև դաշնակից, մի պետության: Ելնելով վերը ասվածից և առաջնորդվելով ՀՀ պետական ինքնիշխանության վերականգնման հրամայական անհրաժեշտությամբ, նպատակահարմար ենք գտնում առաջարկել ներկայումս ի պաշտոնե այս խնդրի լուծման համար պատասխանատու ՀՀ վարչական մարմիններին`

-մինչև 2018 թվականի մարտի 1-ը «Զվարթնոց» օդանավակայանի սահմանապահ անցակետերը վերադարձնել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ենթա կա յության տակ,

-մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը, ռուսական կողմի հետ փոխ համա ձայնեցված կերպով իրականացնել բոլոր անհրաժեշտ նախա պատ րաստական աշխա տանք ները (այն է` 2019 թվականի ՀՀ պետական բյուջեյում նախատեսել դրա համար անհրաժեշտ գումարները, ինչպես նաև նախապատրաստել և համա պա տասխան ուսումնական գործընթացներ իրականացնել հայ սահ մա նա պահների շարքերը համալրող զինծառայողների մասնագիտական որակա վո րումն ապահովելու համար) 2019 թվականի հունվարի 1-ից հայ-իրանական սահմանի պահպանությունը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տնօրինությանը հանձնելու համար:

Հայ-իրանական սահմանում մինչ այդ իրենց ծառայությունն իրականացնող ռուս սահմանապահներին ՌԴ ԱԴԾ հրամանատարության հայեցողությամբ տեղափոխել հայ-թուրքական սահման` Հայաստանի տարածքում իրենց ծա ռա յությունը շարունակելու համար կամ վերադարձնել ՌԴ,

-մինչև 2020 թվականի հունվարի 1-ը ուսումնասիրել ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից հայ-թուրքական սահմանի լիակատար վերահսկողությանը հանձնելու հարցը և ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերի հրամանատարության հետ համատեղ մշակել այդ հատվածում սահմանապահ ուղեկալների հանձնման-ընդունման ժամանակացույցն ու տեխնիկական պայմանները:

Այս խնդրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսել ՀՀ 2020 թվականի բյուջեում:

Իրանի հետ ՀՀ պետական սահմանի հսկողությունը ՀՀ ազգային սահմա նա պահ զորքերի տնօրինությանը հանձնելը նպատակ ունի ոչ միայն վերականգնելու Հայաստանի ինքնիշխան պարտավորությունների կատարումը, այլև ամրապնդե լու Մեղրիի ռազմավարական շրջանում մեր պաշտպանական հնարավորու թյուն ները՝ Նախիջևանի կողմից ադրբեջանական զինուժի հարձակման դեպքում: Այ սինքն, հայ սահմանապահ ուժերն այդ հատվածում կդառնան մեր զորքի թիկուն քապահ ռեզերվը, ինչը ռուս սահմանապահների առջև դրված խնդիրների պար տա դիր մաս չի կազմում:

Կոչ ենք անում ՀՀ քաղաքացիներին, հասարակական կազմակեր պություն նե րին, քաղաքական ուժերին ու ԶԼՄ-ներին միավորելու իրենց ուժերը հանուն ՀՀ ինքնիշխանության լիարժեք հաստատման գաղափարի իրականացման: Եթե այս խնդրի հետ կապված մեր առաջարկն անտեսվի հասցեատիրոջ կողմից ու մնա անարձագանք, մենք մեզ իրավունք կվերապահենք անցնել բողոքի ակտիվ ար տահայտման ակցիաների իրականացման, ինչի մասին լրացուցիչ կտեղեկաց նենք մեր հանրությանը:

 

Ալբերտ Բաղդասարյան

Արման Մելիքյան

Դավիթ Սանասարյան

Եղիշե Պետրոսյան

Կարապետ Ռուբինյան

Հովսեփ Խուրշուդյան

Պետրոս Մակեյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031