Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի բարեկամը՝ Կարինե Պողոսյանը քննադատում է իշխանություններին՝ թանկացումների համար

Հունվար 16,2018 17:22

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն անդրադարձավ թանկացումներին եւ կոչ արեց մարդկանց մասնակցել իրենց կազմակերպած երթին: Նա ասաց, որ եթե բողոքում են թանկացումներից, դա կարող են անել ոչ թե ֆեյսբուքում, տանը՝ բազմոցին նստած, ավելի լավ է գնան կինո «Մոսկվայի» հարակից հրապարակ:

Թանկացումներից բողոքեց եւ իշխանություններին քննադատեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Կարինե Պողոսյանը: Նա ասաց, որ ամանորյա երազներից նոր արթնացած քաղաքացիները կանգնեցին դառը իրականության առջեւ: Պատգամավորը նշեց, որ շուտով օրակարգ կբերեն տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարցը. «Իրավիճակը միանշանակ զգալի ազդեցություն կունենա գնողունակության անկման վրա, աղքատության շեմի բարձրացման վրա, ինչն էլ կնպաստի արտագաղթի ավելացմանը»: Նա խոսեց նաեւ սպեկուլյատիվ թանկացումներին, անբարեխիղճ տնտեսվարողներին:

Պատգամավորն ասաց, որ իշխանությունները պետք է որոշակի քայլեր արդեն ձեռնարկած լինեին՝ գնաճը զսպելու համար. «Շատերը այնպիսի զարմանալի հանգստությամբ են խոսում այս համատարած թանկացումների մասին, ասես մեր երկրում կենսամակարդակն այնքան բարձր է, որ քաղաքացու գրպանի վրա չնչին ազդեցություն է ունենալու: Սա արդեն գերծանր բեռ է եւ լուրջ վտանգներ է պարունակում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031