Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ընդունած է Գարեգին Արքեպս. Պեքճեանի հրաժարականը

Հունվար 16,2018 17:24

Պատրիարքական Տեղապահ Բարձր. Տ. Գարեգին Արքեպս. Պէքճեան, այս օրերուն կը գտնուի Գերմանիոյ մէջ, գլխաւորելու համար Գերմանիոյ Թեմի նոր առաջնորդի ընտրութեան սկզբնական գործընթացին։

Գերմանիոյ Առաջնորդարանի Դիւանի հաղորդագրութեան համաձայն Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը 9 Յունուար 2018 թուակիր նամակով ընդունած է Գերմանիոյ Թեմի Բարեջան Առաջնորդ Բարձր. Տ. Գարեգին Արքեպս. Պեքճեանի հրաժարականը եւ տուած է Հայրապետական իր օրհնութիւնը` ընտրելու Գերմանիոյ Հայոց Թեմի համար Առաջնորդական Տեղապահ մը:

Գերմանիոյ Հայոց Թեմի Թեմական Խորհուրդը, Տեղապահ Սրբազան Հօր նախագահութեամբ, 12 Յունուար 2018-ին գումարած է արտահերթ ժողով։ Թեմական Կանոնադրութեան համաձայն, գաղտնի քուէարկութեամբ կատարուած է Առաջնորդական Տեղապահի ընտրութիւն եւ միաձայնութեամբ ընտրուած է Հոգշ. Տ. Սերովբէ Վրդ. Իսախանեան։

Թեմական Խորհուրդը իր 14 Յունուար 2018 թուակիր նամակով ընտրութեան արդիւնքը հաղորդած է Վեհափառ Հայրապետին, խնդրելով Նորին Սրբութեան` վաւերացումը, ինչպէս նաեւ Հայրապետական Օրհնութիւնը։

Գարեգին Սրբազան Հայրը՝ որպէս Պոլսոյ Պատրիարքական Աթոռոյ Տեղապահ պաշտօնի կոչուելէն յետոյ, գործնականապէս հեռացած՝ Առաջնորդական պաշտօնէն։ Իսկ, նիստերէ յետոյ Նորին Սրբազնութիւնը այլեւս պաշտօնապէս հեռացած եղաւ Գերմանիոյ Թեմի Առաջնորդութեան պաշտօնէն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031