Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Հունվար 16,2018 20:03

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նախ` խորհուրդը փոփոխություններ և լրացումներ է կատարել հիմնադրամի կանոնադրության մեջ, այնուհետև քննարկել ու հաստատել է հիմնադրամի 2016-2017 թվականների տարեկան աշխատանքային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, հիմնադրամի հաճախորդ ընկերություններում անցկացված 2016թ-2017թ. մոնիտորինգի ամփոփ արդյունքների հաշվետվությունը, հիմնադրամի 2016թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությունների և անկախ աուդիտորական եզրակացությունը, հիմնադրամի 2016-2017թթ. բյուջեների կատարողականները:

Զեկուցվել է, որ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի կողմից 2017 թ. ընթացքում իրականացվել է 4 ներդրումային ծրագրի համաֆինանսավորում՝ 500 մլն դրամի չափով: Ծրագրերն իրականացվել են  գյուղմթերքի վերամշակման, ձկնարտադրության և ստվարաթղթղի արտադրության ոլորտներում:

Խորհուրդը հաստատել է նաև Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի 2018թ. տարեկան աշխատանքային ծրագրի  նախագիծը, որով նախատեսվում է ընթացիկ տարում իրականացնել 600 մլն դրամի համաֆինանսավորում՝ 4 ընկերությունների զարգացման ծրագրերում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև հիմնադրամի գործունեության արդյունավետությունը բարձրացնելուն վերաբերող այլ հարցեր: Վարչապետ Կարապետյանը հանձնարարել է քննարկել և առաջիկայում այդ ուղղությամբ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031