Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ կնիքով իր կողմից կնքված անձնագրով փորձել է հատել պետական սահմանը

Հունվար 16,2018 23:00

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Սամվել Այվազյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 3-ին չունենալով ՀՀ պահպանվող պետական սահմանը հատելու իրավունք վերապահող սահմանված փաստաթղթեր եւ պատշաճ թույլտվություն, ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու դիտավորությամբ, օգտագործելով իր կողմից կեղծ կնիքով ու դրոշմակնիքով կնքված, Վարդգես Ալոյանի տվյալներով ՀՀ քաղաքացու կեղծ անձնագիր, փորձել է ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը») եւ 34-329 հոդվածի 1-ին մասով(«Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելու փորձը»):

Ս. Այվազյանը կալանավորված է: Նրա դատավարության հերթական նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում կայացել է հունվարի 11-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031