Լրահոս
Օրվա լրահոսը

«Ելք»-ը կարող է այդպես մեկնաբանել, բայց լսումներն իրենց երթով չեն պայմանավորված». Խոսրով Հարությունյան

Հունվար 17,2018 14:20

«Գուցե ընդվզում լինի, բայց հասարակական դժգոհությունը որպես «բունտ» որակելը ճիշտ չէ»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «Ելք» խմբակցության՝ ուրբաթ օրն ընդդեմ թանկացումների կազմակերպելիք երթին, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նա նշեց, որ թանկացումների առնչությամբ հունվարի 23-ին ԱԺ-ում լսումներ կլինեն: Լրագրողները հիշեցրին «Ելք»-ի դիտարկումն առ այն, որ իշխանությունները որոշել են լսումներ կազմակերպել՝ հաշվի առնելով երթի արդյունքում հնարավոր հասարակական ընդվզումը: Խոսրով Հարությունյանը չհամաձայնեց:

«Ելք»-ը կարող է այդպես մեկնաբանել, բայց հավատացնում եմ՝ դրանով պայմանավորված չեն լսումները: Մենք դեռ դեկտեմբերին մեր հանձնաժողովում քննարկում էինք առանձին ապրանքատեսակների հարկերի բարձրացման հետեւանքները մեղմելու հարցը եւ լսումներ անցկացնելու անհրաժեշտությունը: Այդ ժամանակ «Ելք»-ի երթի մասին առաջարկ չկար»,-նշեց Խոսրով Հարությունյանը:

Նա վստահեցրեց, որ թանկացումների առնչությամբ խորհրդարանական լսումների անցկացումը եւ «Ելք»-ի երթի կազմակերպումը պարզապես զուգադիպել են:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031