Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայում ուսումնական ինքնաթիռ է ընկել. անձնակազմը զոհվել է

Հունվար 17,2018 19:52

Թուրքիայում Սպարտայի Յալվաչ գավառի Քըրքբաշ գյուղում ռազմական ուսումնական ինքնաթիռ է ընկել:

Ըստ թուրքական «Sondakika» լրատվական կայքի՝ ռազմական ուսումնական բեռնատար ինքնաթիռը կործանվել է ուսումնական թռիչքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռի 3 հոգանոց անձնակազմը զոհվել է:

Վթարի հնարավոր պատճառ կարող էր լինել շրջանում տիրող խիտ մառախուղը:

Թուրքիայի ԶՈՒ կողմից  հայտարարություն է արվել, որում հաստատվել է վթարի և զոհերի մասին տեղեկությունը:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031