Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր ու որդի մահացել են, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. վթար Սիսիան-Շաքի ավտոճանապարհին

Հունվար 18,2018 12:39

Հունվարի 18-ին, ժամը 09:28-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Շաքի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հ-44 ավտոճանապարհի Սիսիան-Շաքի հատվածի 7-րդ կմ-ին բախվել են «ЗИЛ-131» մակնիշի 7583 (վարորդ՝ 1990 թ. ծնված Վ. Թ.) և «ВАЗ 2107» մակնիշի 34 CO 601 (վարորդ՝ 1986 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները․ վերջինիս ուղևոր՝ 1957 թ. ծնված Մ. Հ.-ը տեղում զոհվել է, իսկ վարորդը և ուղևոր՝ 1971 թ. ծնված Է. Հ.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Սիսիանի ԲԿ, որտեղ վարորդ Ա․Հ.-ը գիտակցության չգալով մահացել է, իսկ Է. Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Մ. Հ.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, իսկ «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենան, հատուկ տեխնիկայի օգնությամբ, մոտեցրել են ավտոքարշակին:

ԱԻՆ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031