Լրահոս
Օրվա լրահոսը

Տաղանդավոր ուսանողը պետք է 100 բալանոց լինի, որ տարկետում ստանա (Տեսանյութ)

Հունվար 18,2018 14:40

Ինչպես են ընտրելու այն ուսանողներին, որոնց պետք է տարկետում տրվի: Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց: Ըստ նախարարի, հատուկ չափորոշիչներ են մշակվելու, որով էլ ընտրելու են տաղանդավոր ուսանողներին. «Արդեն հանձնաժողով կաշխատի կրթության նախարարության համակարգում, որտեղ մենք կփորձենք ներգրավել մեր հատկապես բնագիտական բնագավառի ներկայացուցիչներին: Նրանց հետ միասին նախ` կփնտրենք այն մասնագիտությունները, որոնք պահանջում են անընդհատություն: Այդ ցանկից հետո կընտրենք այն, ինչ ունենք այսօր»:

Լեւոն Մկրտչյանի ներկայացմամբ, որպես սանդղակ սահմանված է 100 բալը, քանի որ ծրագիրը վերաբերում է առանձնակի տաղանդ ունեցող երիտասարդներին: Նաեւ ասաց, որ Գիտությունների ազգային ակադեմիայից ու Գիտության պետական կոմիտեից պետք է խնդրեն այն մասնագիտությունների ցանկը, որոնք գիտության առումով անընդհատություն են պահանջում:

Համապատասխան հանձնաժողովում, ըստ նախարարի, պետք է ընդգրկվեն նաեւ պատասխանատու պաշտոնյաներ, նաեւ հասարակության վստահությունը վայելող մասնագետներ, օրինակ՝ ճանաչված ֆիզիկոսներ, դեկաններ:

Լեւոն Մկրտչյանը, մեկնաբանելով կառավարության այսօր ընդունած` Բարձրագույն կրթության օրենքի մեջ փոփոխություն կատարելու եւ նրան հարակից օրենքներում փոփոխություն կատարելու մասին որոշումը, ասաց, որ այդ որոշումով բարձրագույն ուսումնական համակարգը կկրի արմատական փոփոխություն:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031