Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ճաք տվել Հյուսիս-Հարավ ճանապարհը. նախարարն էլ չգիտի (Տեսանյութ)

Հունվար 18,2018 14:45

Ինչո՞ւ է ճաք տվել Հյուսիս-հարավ ճանապարհն, այս հարցին, այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հարցերին տրանսպորտի եւ կապի նախարար Վահան Մարտիրոսյանը չկարողացավ հստակ պատճառներ նշել: Ճանապարհի ճաքը նկատելի է Երեւան-Արտաշատ հատվածում, որտեղ ասֆալտի վերին շերտը նկատելի բացված է: Այդ հատվածը շահագործման էր հանձնվել մեկ, մեկուկես տարի առաջ:

Վահան Մարտիրոսյանն ասաց, որ շինարարության ընթացքում հնարավոր է այդպիսի խնդիրներ առաջանան: Հարցին, թե ով պետք է պատասխանատվություն կրի ոչ որակյալ աշխատանքի համար, պարոն նախարարը պատասխանեց, որ ճանապարհի սպասարկումը դեռ երաշխիքի մեջ է եւ խախտումները հենց շինարարը` իսպանական «Իզոլյուքս կորսան» ընկերությունն էլ պետք է վերացնի: Նախարարին նաեւ հարցրին, թե մտավախություն չունի, որ նույն շինարարը կրկին մեքենայություններ է արել` գուցե ցեմենտն է խնայել կամ մեկ այլ շինանյութ, հատկապես, որ տարիներ առաջ կոռուպցիոն դրսեւորումներ եղան նրա կողմից այս ճանապարհի շինարարության ընթացքում, Վահան Մարտիրոսյանն ասաց, որ այդտեղ իր կարծիքը քիչ է, պետք է լաբորատոր փորձաքննությունն այդ բոլոր հարցերի պատասխանը տա:

Aravot.am-ի այն հարցին, թե հնարավոր չէ՞ նախապես ուսումնասիրել տվյալ հատվածի ռելիեֆը, որպեսզի միլիոնները ջուրը չլցվեն, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ռելիեֆից եւ գրունտից կախված շինարարության արժեքը փոխվում է:

Մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նախարար ջան Հյուսիս – Հարավ ճանապարհը չի ճաք տվել,ճաք ա տվել Խոսրով Հարությունյանը,Վահրամ Բաղդասարյանը,Արմեն Աշոտյանը ,Էդուարդ Շարմազանովը ու էն մյուս ճոռո մոռո ազգադավ պատգամավորները,եւ վերջապես ճաք ա տվել սիստեմը,սիստեմը,սիստեմը՝ ՀՀԿ-ի գլխավորությամբ՝ ՉԳԻՏԵ՞Ս…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031