Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն նախագահի թեկնածուի հարցը դեռ չի քննարկել

Հունվար 18,2018 15:38

Կառավարության նիստից հետո լրագրողները Լեւոն Մկրտչյանից հետաքրքրվեցին, թե ՀՅԴ Գերագույն մարմնում նախագահի թեկնածուի հարց  քննարկվե՞լ է: Պարոն Մկրտչյանն ասաց, որ դեռ չեն քննարկել: Նախարարն ասաց, որ նախ` կառավարության կառուցվածքի հարցը պետք է քննարկենք.

«ՀՀ ապագա նախագահի պաշտոնը բավական ներկայացուցչական ու պատասխանատու պաշտոն է: Պետք է նաև խնդիրը նայենք, թե քաղաքական դեմք ասելով ինչ նկատի ունենք՝ քաղաքականություն, թե՞ քաղաքական: Ցանկացած դիվանագետ քաղաքական փորձ ունի, իսկ անկուսակցական լինելու պահանջը Հանրապետության նախագահի համար ճիշտ պահանջ է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031