Լրահոս
Արջերի զբոսանքը
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Բաքվին ու Երևանին կոչ են արել վստահության ամրապնդման քայլեր ձեռնարկել

Հունվար 19,2018 08:38

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հունվարի 17-ին Կրակովում հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, իսկ հունվարի 18-ին՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հունվարի 18-ին տեղի է ունեցել նաև եռակողմ հանդիպում: Այս մասին ասվում է համանախագահների տարածած հայտարարության մեջ:

Նախարարները և համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը նվիրված նախորդ գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հետագա քայլերը: Նախարարները սկզբունքորեն համաձայնել են համանախագահների վերանայած հայեցակարգային փաստաթղթի հետ՝ կապված ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման հետ՝ համաձայնելով այն ավարտին հասցնել հնարավորինս արագ:

Հանդիպումների ընթացքում կողմերը և համանախագահները կարծիքներ են փոխանակել սեղանին դրված աշխատանքային առաջարկների առանցքային նուրբ հարցերի վերաբերյալ: Համանախագահները նաև կոչ են արել վստահության կառուցման քայլեր ձեռնարկել՝ որպես կարևոր ներդրում բանակցային գործընթացում: Նախարարները և համանախագահներն արձանագրել են հարաբերական հանգիստ շփման գծում, և համանախագահները կոչ են արել կողմերին ամրապնդել այդ դրական միտումը:

Համանախագահները կողմերին հայտնել են, որ շահագրգռված են հետագայում քննարկել հակամարտության հետևանքով տուժած տարածքների՝ 2010թ. գնահատման առաքելությունն ամփոփելու հնարավորությունը:

Համանախագահները պատրաստվում են տարածաշրջան այցելել փետրվարի սկզբին:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031