Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշողը որոշել պրծել է, տվյալ պաշտոնին ներկայացվողն էլ արդեն հայելու առաջ մազերն է սղալում. «Փաստ»

Հունվար 19,2018 12:19

Բացում ես թերթերը, մտնում ես կայքերը, բոլորը միաբերան մի բանի մասին են խոսում։ Ավելի ճիշտ մի բան են անում՝ կանխատեսումներ։ Իսկ եթե ավելի ճշգրիտ բնութագրենք՝ կանխագուշակություններ։ Թե ապրիլից հետո ով ինչ պաշտոն է ստանձնելու, ով որտեղ որ պաշտոնին է գնալու, ով ինչ է անելու, ով է թոշակի գնալու, ով՝ ոչ։

Լուրջ չէ: Չէ՛։

Սպասենք, շատ չմնաց, էսօր-էգուց այդ հարցը լուծվելու է։ Ինչո՞ւ ենք ժամանակից առաջ ընկնում։ Առավել ևս, որ մեր ձեռքին ոչինչ էլ չկա։ Որոշողը որոշել պրծել է, տվյալ պաշտոնին ներկայացվողն էլ արդեն հայելու առաջ մազերն է սղալում։

Ընդ որում, եթե խոսենք ապագա վարչապետի մասին, հասկանալի կլինի որոշ չափով։ Ի վերջո, անհանգստություն է երկրի ճակատագրի հանդեպ, ի վերջո այս մարդն է վարելու երկիր-պետություն նավը։ Նաև քաղաքական ինտրիգ կա հարցի մեջ։ Նաև, թե ով կլինի երկրի ղեկավարը, դրանից և կարող է կախված լինել մեր երկրի կառավարման համակարգի որակը։

Բայց որ քնում արթնանում ու սկսում ենք խոսել արտգործնախարարի, էն նախարարի կամ թեկուզ հենց նախագահի մասին, որը հասկանալի է, իրավունքներից զուրկ գեղեցիկ ներկայացուցչական պաշտոն է ընդամենը, ա՛յ, արդեն հեչ հասկանալի չէ։

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031