Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական նոր դրամանիշները գերմանացու աչքերով՝ դրամի նոր նմուշներով նույնիսկ իրենք իրենց են գերազանցում. «Ազգ»

Հունվար 19,2018 12:36

Ջրհեղեղի մասին պատմությունը աստվածաշնչյան հանրահայտ դրվագներից է: Հայաստանի կենտրոնական բանկն այժմ դրա շատ ինքնաբուխ պատմագրումն է բացահայտում, գրում է գերմանական «Վելթ»-ի ֆինանսական մեկնաբան Ֆրանկ Շտոկերնՙ անդրադառնալով նաեւ նոր թղթադրամների վրա պատկերված սիմվոլիկային:

Հայաստանը Եվրոպայի սահմանագծին է, կամՙ Ասիայի, նայած երկու մայրցամաքների աշխարհագրական սահմանն ինչպես ենք գծում: Ամեն դեպքում երկիրը շատերի ուշադրության առանցքում է, ինչը հայերիՙ իրենց մասին ընկալումների հակոտնյան է, քանի որ նրանք իրենց երկրին են վերագրում քրիստոնյա արեւմտյան քաղաքակրթության օրրան լինելու փաստըՙ դա տարիներ ի վեր վավերագրել իրենց թղթադրամների վրա: Իսկ դրամի նոր նմուշներով նույնիսկ իրենք իրենց են գերազանցում:

Գերմանացի հեղինակը ներկայացնում է 50 000 դրամանոց թղթադրամի պատկերագրությունը. մի կողմում Էջմիածնի մայրավանքն է, որ 4- րդ դարի կառույց լինելով համարվում է պետականորեն ամենահին եկեղեցին: Դարձերեսին պատկերված է Գրիգոր Լուսավորիչը եւ Տրդատ Մեծ թագավորը, որ քրիստոնեությունը պետական կրոն հռչակեց:

Միանգամայն վիճարկելի հայկական տեսակետի համաձայնՙ դա 301 թվականին էր, մինչ հռոմեական կայսրությանՙ քրիստոնեությունը պաշտոնապես ընդունելը, գրում է հեղինակը եւ շարունակում իր կարծիքով «վիճարկելիների» օրինակներըՙ 100 000 դրամանոցի վրա ներկայացված պատմությունը: Դիմերեսին Աբգար 5-րդ արքան էՙ Եդեսիայից, որ Հիսուս Քրիստոսի կենդանության օրոք թագավորել է այն տարածքներում, որ այսօր հայերով է բնակեցված, ավելինՙ նա նամակագրություն է ունեցել Հիսուսի հետ, որ վկայում է հայկական թղթադրամի դարձերեսին պատկերվածըՙ Թադեոս առաքյալը Աբգար արքային է հանձնում նամակը:

Այսքան կասկածահարույց ուրիշ պատմություն էլ չկա, գրում է հեղինակը` հիշատակելով Նոյի տապանի պատմությանն առնչվող, դրա խորհրդանշական նշանակության, բիբլիական Արարատի վրա տապանի հանգրվանելու քրիստոնեական պատմության ու լեռան վրա այսօր էլ դեռ տապանի որոնումներ իրականացնողների մասին:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031