Լրահոս
Օրվա լրահոսը

Անկարգ ուղևոր` Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում

Հունվար 19,2018 12:43

Հունվարի 18-ին, ժամը 20.20-ին, «Շիրակ» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայությունից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռում անկարգ ուղևոր կա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Մոսկվա-Գյումրի չվերթի ուղևոր, ՌԴ քաղաքացի, 1980 թ. ծնված Դմիտրի Ն.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խախտել է օդանավի վարքի կանոնները, իսկ ժամանման սրահում խախտել է հասարակական կարգը, տվել է հայհոյանքներ, խաթարել ավիացիոն անվտանգության ծառայողների աշխատանքը, ինչի համար վերջինս բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031