Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ–Հայաստան Բանկի «Ամսվա հաջողակ» ակցիայի շրջանակներում արդեն հայտարարված են 4 հաղթողների անուններ

Հունվար 19,2018 14:18

ՎՏԲ – Հայաստան Բանկի Companion cards վարկային քարտերի ակտիվ քարտապանների համար հայտարարված է «Ամսվա հաջողակ» ակցիան: Ակցիայի արդյունքներով 4 հաջողակ արդեն շահել են յուրաքանչյուրը 100 հազ. ՀՀ դրամի չափով մրցանակներ: Հաղթողներ դարձան Բանկի հաճախորդներ` Մարիամ Ռուբենի Մշեցյանը, Երվանդ Մյասնիկի Ալեքսանյանը, Սերյոժա Համազասպի Սարգսյանը, Էդվարդ Թումասի Նահապետյանը:

Ակցիան մեկնարկել է 2017թ. հոկտեմբերի 25-ին և կգործի մինչև 2018թ. ապրիլի 25-ը ներառյալ: Նշված ժամանակահատվածում օգտվելով Companion card վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կկարողանան յուրաքանչյուր ամիս ստանալ դրամական մրցանակներ` 100 հազար ՀՀ դրամ գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիային մասնակցում են ինչպես նոր, այնպես էլ գործող չօգտագործված վարկային սահմանաչափով Companion card քարտապան հաճախորդները: Companion card վարկային քարտ ստանում են ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկում վարկերի հետևյալ տեսակները՝ հիփոթեք, ավտովարկ, ապառիկ վարկ, սպառողական վարկ գույքային ապահովմամբ և առանց գույքային ապահովման:

Ակցիայի գործողության ընթացքում յուրաքանչյուր ամսվա վերջում Բանկը հաղթող է ճանաչում երկու հաճախորդների, ովքեր տվյալ ամսվա ընթացքում ապահովել են իրենց քարտի վարկային գծի օգտագործումն առավելագույն գումարի չափով:

«Ամսվա հաջողակ» ակցիայի պայմաններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Բանկի կայքում, մասնաճյուղերում և զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031